23/08/2016 19:35
Հայ-ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանին Հայաստան են վերադարձրել
Սահմանը հատած ՀՀ քաղաքացի 61-ամյա Հենրիկ Աղեկյանին ադրբեջանական իշխանությունները հետ են վերադարձրել:
Հենրիկ Աղեկյանին հետ են վերադարձրել ժամը 18:00-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Ադրբեջանի իշխանությունների միջև շարունակվում է երկխոսությունը՝ օգոստոսի 13-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած քաղաքացու հետ վերադարձի հարցով:
Օգոստոսի 13-ին Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 61-ամյա Հենրիկ Աղեկյանը հատել էր սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում, օգոստոսի 17-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները այցելել են ՀՀ քաղաքացուն: