24/08/2016 12:43
Պայթյուններ՝ Թաիլանդի հարավում. Կա մեկ զոհ և 30 վիրավոր
Թաիլանդում մեկ մարդ է զոհվել ու առնվազն 30-ը վիրավորում ստացել Պատտանի հանգստավայրում հյուրանոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Բոլոր տուժածները Թաիլանդի քաղաքացիներ են, նրանց շրջանում վիրավորներ չկան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Առաջին պայթյունը որոտացել է հյուրանոցի ետնամասում գտնվող ավտոկայանատեղիում, որտեղ ականապատված ավտոմեքենա է պայթել: Զոհեր չեն եղել:
Երկրորդ ռումբը նույնպես ավտոմեքենայում է եղել ՝ պիկապում, որը կայանած էր հյուրանոցի մուտքի մոտ՝ կարաոկե բարի դիմաց, այդ պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել ու տասնյակ մարդիկ էլ վիրավորում են ստացել:
Տեղական ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ պիկապը ահաբեկիչներն էին գողացել տեղի հիվանդանոցից՝ այն սխալմամբ համարելով «շտապ օգնության» մեքենա: