25/08/2016 16:02
Մոսկվայի բանկում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը հարցաքննության ժամանակ խոստովանել է մեղքը
Մոսկվայի կենտրոնում բանկի շենքում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը հարցաքննության ժամանակ լիովին խոստովանել է մեղքը։ Այս մասին «Интерфакс»-ին հայտնել է Քննչական կոմիտեի ՌԴ մայրաքաղաքի գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան:
«Կապված քննչական գործողությունների զգալի ծավալի հետ՝ կալանավորման վերաբերյալ դատարանի առջև միջնորդություն ներկայացնել ծրագրվում է օգոստոսի 26-ին»,-ասել է նա։