26/08/2016 14:10
Վիետնամում ինքնաթիռի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել
Վիետնամում օգոստոսի 26-ի առավոտյան ուսումնամարտական օդանավ է վթարի ենթարկվել: Զոհվել է առնվազն երկու մարդ, հայտնում է ТАСС-ը:
Վթարը տեղի է ունեցել Վիետնամի կենտրոնական մասում՝ Ֆույեն նահանգում:
Չեխոսլավական արտադրության Aero L-39 Albatros ուսումնական օդանավն ընկել է մայրուղու վրա՝ թռիչքից մի քանի րոպե հետո:
Զոհվել է Վիետնամի ՀՕՊ ու ՌՕՈւ ակադեմիայի ուսանող օդաչուն, նաև ճանապարհին գտնվող պատահական անցորդը: