26/08/2016 11:49
Դե Միստուրան մտադիր է հանդիպել Լավրովի և Քերրիի հետ
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան օգոստոսի 26-ին մտադիր է հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ՝ Սիրիայում տիրրող իրավիճակի քննարկման համար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
«Դե Միստուրան առանձին հանդիպումներ կանցկացնի յուրաքանչյուր նախարարի հետ»,- հայտնել է աղբյուրը։
Նա հստակեցրել է, որ հանդիպումների ժամերը համաձայնեցվում են։
ՌԴ արտգործնախարարն արդեն ժամանել է Ժնևի հյուրանոց՝ պետքարտուղար Քերրիի հետ հանդիպման։