27/08/2016 13:46
Նիկոլ Փաշինյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպում են ունեցել
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր հանդիպում են ունեցել:
«Քննարկման թեման վերջերս ԼՂՀ ՊԲ առաջնագիծ մեր կատարած այցն էր և այն հարցերը, որ արծարծել եմ «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ հոդվածում», այդ թվում՝ չորսօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրները», - Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը:
Ն.Փաշինյանն ընդգծել է, որ հանդիպման նախաձեռնությունը նախարար Սեյրան Օհանյանինն է եղել: