27/08/2016 16:11
Իտալական Մարկեում հրաժեշտ են տալիս երկրաշարժի զոհերին
Իտալիայի կենտրոնական հատվածում ավերիչ երկրաշարժի զոհերի հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում շաբաթ Մարկե մարզում, որտեղ 49 մարդ է զոհվել Արկաուտա-դել-Տրոնտո և Պեսկարա-դել-Տրոնտո ոչ մեծ քաղաքներում, հայտնում է РИА Новости-ն:
Տարերային աղետի հետևանքով 2500 հազար մարդ զրկվել է տանիքից, 388-ը վիրավորվել է և գտնվում է հիվանդանոցներում: Երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 290 մարդ:
Մարկե մարզում զոհերի հրաժեշտի սգո արարողությունը տեղի է ունենում Ասկոլի-Պիչենո քաղաքում՝ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի, վարչապետ Մատեո Ռենցիի, Ազգային խորհրդարանի երկու պալատների նախագահներ Պյետրո Գրասոյի և Լաուրա Բոլդրինիի և բարձրաստիճան այլ անձանց մասնակցությամբ:
Շաբաթ օրը Ասկոլի-Պիչենոյում հրաժեշտ են տալիս 49 զոհվածներից 39-ին