29/08/2016 19:37
Ֆրանսիական ռեստորանում մահմեդական կանանց հրաժարվել են սպասարկել
Ֆրանսիայում ռեստորանի սեփականատիրոջը ռասիզմի մեջ են մեղադրել, երբ նա Փարիզի մերձակայքում գտնվող իր հաստատությունից հեռացրել է մահմեդական երկու կանանց, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Le Parisien-ին:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Թրամբլե-ան-Ֆրանսի Le Cenacle ռեստորանում, որը ներառված է 2016 թվականի Միշլենի տեղեկատուում: Ռեստորանի տերը երկու մահմեդական կանաց խնդրել է հեռանալ հաստատությունից, քանի որ, ինչպես նա է հայտարարել, «բոլոր մահմեդականներն ահաբեկիչներ են»:
Միջադեպը նկարհանվել է տեսահսկման խցիկներով, որից հետո հոլովակը տարածվել է համացանցում: Տեղի մահմեդական համայնքի անդամները ռեստորանի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով տեղի ունեցածի համար ներողություն խնդրել կամ հաստատությունն ընդհանրապես փակել:
Պարբերականը նշում է, որ ոստիկանությունը ռեստորանի տիրոջն արդեն հարցաքննել է «ազգային-կրոնական հիմքով խտրականության» կասկածանքով: Գործարարը ներողություն է խնդրել և իր պահվածքը բացատրել է այն հանգամանքով, որ «հունից դուրս է եկել», և «իր մեջ ամեն ինչ իրար է խառնվել» այն բանից հետո, երբ ըկերը զոհվել է անցյալ տարվա նոյեմբերին Փարիզի «Բաթակլան» համերգասրահում ահաբեկչական հարձակումից հետո: