31/08/2016 12:48
Անկանոն կրակոցներին չենք պատասխանում, բայց պատրաստ ենք դիմագրավել փոթորկին. Սեյրան Օհանյան
Սահմանում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցների թիվը պակասել է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Կրակոցներ կան, խախտումներ լինում են մեր հարևանների կողմից, բայց մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, փորձում ենք այնպես անել, որ լարվածություն չլինի», - նշեց նախարարը:
Հարցին, արդյո՞ք իրավիճակը կարելի է համարել հանգստություն փոթորկից առաջ, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ հայկական զինուժը միշտ էլ պատրաստ է դիմագրավել ցանկացած գործողության:
«Զինված ուժերի գործունեության մեջ միշտ էլ մեր գործողությունները փոթորկի նման են: Մենք միշտ պահում ենք զգոնությունը և պատրաստ ենք դիմագրավել փոթորկին», - նշեց նա: