Մկրտչյանները գերազանցեցին իրենք իրենց. «Կյանք ու կռիվ»՝ ֆիլմ ընկերության, սիրո և պատերազմի մասին

20/09/2016 18:58

Մկրտչյանները գերազանցեցին իրենք իրենց. «Կյանք ու կռիվ»՝ ֆիլմ ընկերության, սիրո և պատերազմի մասին


Հայկական կինոարտադրությունը վերջին տարիներին հարստացել է, հարստացել քանակով, բայց ոչ բովանդակությամբ:

Ամեն տարի նկարահանված մի քանի կատակերգական ֆիլմերը թեև վատը չեն ու մարդկանց տրամադրությունը բարձրացնում են, սակայն սխալ չի լինի ասել, որ դրանցից շատերը միայն մեկ անգամյա դիտման են: Երբ կինոսրահից դուրս ես գալիս ու այլևս չես մտածում տեսածդ ֆիլմը ևս մեկ անգամ նայելու մասին, նշանակում է՝ ո՛չ էմոցիաներ ես ստացել, ո՛չ էլ ասելիք է ունեցել:

Իհարկե, արցախյան պատերազմին ու, ընդհանրապես, 90-ականներին անդրադառնալիս մեր ռեժիսորներն առավել զգոն են լինում:

Երեկ փակ ցուցադրությամբ ներկայացվեց տաղանդավոր Մկրտչյանների գենը կրող ռեժիսոր Մհեր Մկրտչյանի՝ «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմը՝ նվիրված անկախության 25-ամյակին: Ֆիլմի հիմքում սերն է, ընկերությունն ու հայրենասիրությունը, 90-ականների Երևանն ու Արցախը, մարդկային ու ընկերական հարաբերությունները:

Ցուցադրությունը, միաժամանակ, ընթացավ «Կինոպարկի» երկու սրահներում. մեկում հանդիսատեսը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն էին, մյուսում՝ լրագրողներն ու արվեստագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները:

Ֆիլմի ավարտից հետո հանդիսատեսը չէր կարողանում հուզմունքը զսպել, եթե ուրիշ ժամանակ դեռ չավարտված՝ դահլիճից դուրս էին գալիս, ապա սա այն դեպքն էր, որ նստած տեղից վեր կենալը դժվարացել էր. յուրաքանչյուրը փորձում էր հույզերը զսպել, սպասածից ավել ստացած էմոցիաները վերահսկել:

«Մեկ տարի առաջ գաղափար առաջացավ՝ անկախության 25-ամյակին նվիրված ֆիլմ պատրաստել: 90-ականների պատերազմի ժամանակ մենք զինվորական տարիքի էինք, բայց քանի որ ՈՒՀԱ-ում էինք ընդգրկված ու մեծամասամբ Հայաստանում չէինք լինում՝ կռվին մասնակից չեղանք: Հետագայում մեր մեջ միշտ մի միտք էր «եփվում»՝ գուցե մենք պետք է լինեինք այստե՞ղ, և ոչ թե ՈւՀԱ-ում: Ճիշտ է, մեզ հաճախ սփոփում էին, ասում, որ մեր արածն էլ մի ուրիշ պատերազմ էր, որում հաղթանակ էինք կրում, բայց միևնույն է, անընդհատ ցանկություն կար ինչ-որ կերպ մասնակից դառնալ այդ օրերին: Թեկուզ երախտագիտության խոսքով… Երկար մտածելուց հետո որոշեցինք Հայաստան հրավիրել մի մարդու, ով երկար տարիներ ապրել ու ֆիլմեր է նկարահանել Մոսկվայում: Նա պաշտպանության նախարարության աջակցությամբ որոշ ժամանակ անցկացրեց, ապրեց սահմանին, զինվորների հետ, որպեսզի կարողանա ճիշտ ընկալել և ստեղծել այս ամենը», - լրագրողների հետ զրույցում նշեց ֆիլմի պրոդյուսեր, «Շարմ» հոլդինգ ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանը:

Խոսքն ուղղելով վարժարանի սաներին՝ Կ. Ղազարյանն ընդգծեց. «Շատ շնորհակալ եմ, որ եկել եք, կարևոր է, որ առաջիններից եք, ովքեր այս ֆիլմը նայում են: Չէ՞ որ դուք եք այսօրվա այն մարդիկ, ովքեր ապահովում են մեր խաղաղ կյանքը»:

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն էլ խոստովանեց. ամենակարևորն այն է, որ փորձել են ամեն ինչ անել՝ անկեղծ ֆիլմ ստանալու համար:

«Եվ պաշտպանության նախարարության, և «Շարմ» ընկերության կողմից ինձ տրված էր բոլոր հնարավորությունները՝ որակյալ ֆիլմ նկարահանելու: Չհաշված դերասանները՝ մոտ 80 հոգանոց ստեղծագործական խմբով ենք աշխատել: Ստացվել է, թե ոչ՝ կորոշի հանդիսատեսը: Ինքս երբեք չեմ հասկացել մեսիջ ասածը: Ֆիլմում կան բազմաթիվ էմոցիաներ, էներգետիկա, տարբեր ասելիքներ: Այդ ամենը ձևակերպել մեկ մտքի մեջ ու ասել՝ 1 ժամ 46 րոպե տևողությամբ ֆիլմի միակ ասելիքը սա էր՝ ներեցեք, դրան ընդունակ չեմ: Ինչ վերաբերում է փառատոններին, ապա նկարահանելիս մենք չենք մտածել այս կամ այն փառատոնին մասնակցելու մասին: Ուղղակի փորձել ենք լավ ֆիլմ անել: Թե հետագայում ինչ կլինի՝ չգիտեմ, դա պրոդյուսերները կորոշեն», - մեկնաբանեց ռեժիսորը:

Բացի «Շարմ» ընկերության ներկայացուցիչներից դիտմանը ներկա էին նաև ֆիլմի գլխավոր դերակատարները՝ Սամվել Թադևոսյանը, Անի Խաչիկյանը, Էլեն Սարգսյանը, Հայկ Պետրոսյանը, Սամվել Թոփալյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը: Նկարահանվել են նաև Հայկ Մարգարյանը (ՀՏ Հայկո), Վարդան Պետրոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Գեորգի Հովակիմյանը և այլք:

«Պրոդյուսերների հետ քննարկումների ընթացքում եկանք համաձայնության՝ հարգում ենք «աստղերին», բայց մեր ֆիլմում պետք է ընդգրկվեն միայն թարմ դեմքեր: Հուսանք՝ հանդիսատեսը կգնահատի», - նշեց սցենարիստ-ռեժիսորը:

Գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանը հատուկ թույլտվությամբ էր երեկ եկել. նկարահանումների ավարտից հետո երիտասարդ դերասանը զորակոչվել է բանակ, սեպտեմբերի 21-ին կլրանա նրա ծառայության 2 ամիսը: Թե որքանով է նման ֆիլմում նկարահանվելն օգնել ծառայությանը՝ դերասանը պատասխանեց.

«Ֆիլմն իմ ծառայությանը չի օգնել, քանի որ մենք հիմա հաղթած պետություն ենք, ուրիշ հոգեբանություն ունենք: Իսկ ֆիլմում նոր ջարդված ԽՍՀՄ-ից հետո անկախացած պետություն էինք: «Կյանք ու կռիվն» այն տղերքի մասին է, որոնց գլխին կոտրվեց Սովետական միությունը, կորցրեցին իրենց երազանքներն ու սերերը»:

Մհեր Մկրտչյանը կատակեց՝ Սամվելը մոնտաժային աշխատանքների ժամանակ գալիս էր, հետաքրքրվում, թե ոնց են ընթանում գործերը, մենք էլ բռնեցինք ու բանակ ուղարկեցինք:

Ֆիլմի հերոսներից երեքը միմյանց հետ շփվում էին ժեստերի լեզվով: Պրոֆեսիոնալ էր նաև հատուկ ջոկատայինների կազմում ընդգրկված հերոսների հատվածները:

«Քանի որ ես ֆիլմում հատուկ ջոկատային էի, ապա մինչև նկարահանումները մոտ մեկ ամիս հատուկ պատրաստվածություն էի անցել: Գիտեք, ես կարծում եմ այս ֆիլմում շատ նուրբ թեմա է շոշափվում, որի պարագայում չափը շատ կարևոր է: Մեզ շատ հերոսացնելու դեպքում արհեստածին կդառնար: Կռվի դաշտում յուրաքանչյուրը տարբեր պատճառով է հայտնվում. մեկին գաղափարն է տանում, մյուսին՝ մեկ այլ բան», - նկատեց Սամվել Թոփալյանը:

Սոֆիին մարմնավորող Էլեն Սարգսյանն էլ հավելեց՝ ժեստերի լեզուն ուսումնասիրել են մոտ երկու ամիս: Շփվել են խուլ ու համրերի հետ, փորձել հասկանալ նրանց հոգեբանությունը:

Թեև «Կյանք ու կռիվը» նկարահանվել է մինչ ապրիլյան դեպքերը, սակայն 90-ականների կամավորների մեջ մարմնացել էին մերօրյա հերոսները: Քառօրյա պատերազմի ընթացքում որոշում կայացվեց «Կյանք ու կռիվը» կունենա շարունակություն՝ «Կյանք ու կռիվ. 25 տարի անց»:

«Ֆիլմից որոշ մասեր արդեն նկարահանվել է, բայց դեռևս սցենարական աշխատանքն էլ ավարտուն չէ: Երկրորդ մասը կնվիրվի այսօրվա հերոսներին:

Կարծում եմ՝ լավ ֆիլմ ստանալու կարևոր նախապայմանը լավ սցենարն ու գործին քաջագիտակ ռեժիսորն է: Ու սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել՝ Մկրտչյանները գերազանցեցին իրենք իրենց:

«Կյանք ու կռիվ»-ը մեծ էկրաններին կլինի սեպտեմբերի 21-ից: Բեմադրող օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանն է, կոմպոզիտորը՝ Արմեն Մարտիրոսյանը, սաունդթրեյկի հեղինակը՝ Արթուր Գրիգորյանը: Պրոդյուսերներն են Ռուբեն Ջաղինյանը, Կարեն Ղազարյանը և Լիլիթ Մարտիրոսյանը: Նկարահանմանն աջակցել է ՀՀ պաշտանության նախարարությունը:


 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:51 Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը. ՔԿ Այսօր, 16:46 Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. ՌԴ դեսպան Այսօր, 16:37 ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտել (Տեսանյութ) Այսօր, 16:27 Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ՝ հավատալով շուկա մուտք գործելու վերաբերյալ ԵՄ խոստումներին. Ռուսաստանի ԱԳՆ Այսօր, 16:23 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Այսօր, 16:13 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 16:04 Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյան Այսօր, 15:53 Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 15:51 Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվել Այսօր, 15:48 Արագածոտնի մարզում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Այսօր, 15:41 «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Այսօր, 15:36 Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Այսօր, 15:27 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «ՀայՓոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը Այսօր, 15:19 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան Այսօր, 15:07 Լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը. դատավոր Բախշիյանի կոչը՝ ճնշումների ենթարկվող դատավորներին Այսօր, 15:04 Ադրբեջանը երբեք չի ասել և չի էլ ասելու, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի վերադառնալու իրենց երկիր. Արա Ղազարյան (Տեսանյութ) Այսօր, 14:53 ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր Այսօր, 14:51 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Այսօր, 14:47 Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության կապակցությամբ. Թովմասյան Այսօր, 14:39 Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով (Տեսանյութ) Այսօր, 14:27 Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը (Տեսանյութ) Այսօր, 14:11 ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել Այսօր, 14:05 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում Այսօր, 13:56 ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ) Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել

Տվյալ բաժնի վերջին նյութերը