23/09/2016 13:54
Նիկոլ Փաշինյանն ընդունել է հրավերը. Թևան Պողոսյանի տուն կգնա կնոջ ու փոքրիկների հետ
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հրավերը:
«Հարգելի Թևան, շնորհակալ եմ ձեր տուն այցելելու բաց հրավերի համար և սիրով ընդունում եմ, մանավանդ, որ պարոն Մարուքյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ», - Facebook-յան իր էջում գրել է Փաշինյանը՝ պայման դնելով Թևան Պողոսյանի առաջ:
«Միայն մի խնդրանք-պայման. քաղաքական հարցեր չենք քննարկելու։ Քաղաքականությունը ինձ համար գործունեության հրապարակային և սթափ տեսակ է, որը չի կարող որոշվել փակ դռների ետևում, գինու շուրջ», - նշել է պատգամավորը, ապա հավելել՝ «Կգամ կնոջս և փոքրիկներիս հետ»:
Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը Facebook-յան իր էջում բաց նամակով դիմել էր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին՝ երկուսին էլ հրավիրելով իր տուն՝ իր պատրաստած գինին խմելու և մի քիչ մտորելու երկրի ապագայի մասին: