23/09/2016 16:16
Աթամբաևը բուժման նպատակով ժամանել է Մոսկվա
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, ում մոտ այս շաբաթ խնդիրներ էին ի հայտ եկել՝ կապված սրտի հետ, բուժման նպատակով ժամանել է Մոսկվա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Սեպտեմբերի 23-ին Աթամբաևը ժամանել է Մոսկվայի Կենռտրոնական կլինիկական հիվանդանոց՝ բուժումը շարունակելու նպատակով»,- հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ նախագահը ստիպված էր եղել չեղարկել ուղևորությունը Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին՝ դա պատճառաբանելով կրծքավանդակում առկա ցավերից։ Ղրղըզստանի առաջնորդն իրեն վատ էր զգացել սեպտեմբերի 19-ին, Թուրքիայում՝ Բիշքեկից ԱՄՆ ճանապարհին։
60-ամյա Ատամբաևը մինչև հոկտեմբերի 1-ն արձակուրդ է վերցրել՝ ավելի խորը բուժզննում անցնելու նպատակով: