23/09/2016 13:21
«Իսկանդերի» ձեռքբերումով Հայաստանը մտավ Ռուսաստանի միջուկային պաշտպանության հովանոցի տակ. Արման Նավասարդյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով, «Իսկանդեր» համակարգերի պատկանելիության մասին երկու կարծիք լինել չի կարող:
««Իսկանդերը» մերն է և դրանում երկու կարծիք լինել չի կարող»,- այսօր լրագրողների հետ հանդիպմաը նշեց Ա.Նավասարդյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ «Իսկանդերը» զսպող միջոց է, սակայն հնարավոր էսկալացիայի ժամանակ այն կարող է չօգտագործվել, ինչպես նաև Ադրբեջանը չի օգտագործի առկա ստրատեգիական միջոցները:
«Նման զենքի օգտագործումը վերջ կդնի գոյություն ունեցող բոլոր հարաբերություններին: Ոչ Ղարաբաղի, ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի հարց այսպիսով չի լուծվի: Դա մեծ պատերազմի սկիզբ կլինի», - նշեց բանախոսը և հավելեց, որ «Իսկանդերը» հոգեբանական նշանակություն ունի:
Նահապետյանի դիտարկմամբ՝ «Իսկանդերի» ձեռքբերումով Հայաստանը մտավ Ռուսաստանի միջուկային պաշտպանության հովանոցի տակ:
«Հարց է ծագում՝ արդոք այս զենքն Ադրբեջանին կփոխանցվի, թե ոչ: Իմ համոզմունքն այն է, որ դա չի լի լինի, որովհետև սա զենք է, որը տրվում է այն գործընկերոջն, ում 100%-ով վստահում ես: Իսկ Ադրբեջանին Ռուսաստանը 100%-ով վստահել չի կարող, անկախ նրանից, որ երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են», - ասաց Նահապետյանը: