24/09/2016 14:46
Բաղդադում եռակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 11 ոստիկան
Բաղդադի հյուսիսում եռակի ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, 34-ը՝ վիրավորվել, հայտնում է Gazeta.ru-ն: Նրանք բոլորն անվտանգության ծառայության աշխատակիցներ են:
Սեպտեմբերի 24-ի առավոտյան 3 մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լի մեքենաներով մխրճվել են հսկիչ անցակետին:
Ահաբեկչությունն իրականացվել է տեղական ոստիկանության ղեկավարի և անվտանգության կոմիտեի պետի այցելության պահին: Նրանք երկուսն էլ տուժել են: