24/09/2016 12:55
Լավրով. Սիրիայում հրադադարը սկսելուց հետո գրոհայինները զորքերի դեմ իրականացրել են 350 հարձակում
Սեպտեբերի 12-ին Սիրիայում հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո գրոհայինները Սիրիայի կառավարական զորքերի դեմ իրականացրել են 350 հարձակում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը։
«Հարցնում են, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ից հետո, երբ փաստաթուղթն ուժի մեջ մտավ։ «Ան-Նուսրան» ընդդիմության կողմից իրականացրեց 350 հարձակում ընդդեմ կառավարական զորքերի»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսում՝ ընդգծելով, որ նման պայմաններում ցանկացած հրադադար՝ եռօրյա կամ յոթօրյա, կլինի անիմաստ։
«Զոհվել են սիրիական բանակի զինծառայողներ, զոհվել են քաղաքացիական անձինք, խոսքը զորքերի հեռացման պարտավորությունների չկատարման մասին է»,- նշել է ռուսական ԱԳՆ-ի ղեկավարը։
Ուրբաթ երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման արդյունքներով Սիրիայում հրադադարի ռեժիմը չի վերսկսվել։