24/09/2016 12:19
Ռուսաստանը Պակիստանի հետ առաջին անգամ զորավարժություններ է սկսել
Պակիստանի Չերատ ռազմական պոլիգոնում, որն Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա է, սկսվում են «Բարեկամություն-2016» ռուս-պակիստանյան մարտավարական զորավարժությունները, հայտնում է РИА Новости-ն:
Ռուսաստանի և Պակիստանի զինված ստորաբաժանումների համատեղ զորավարժություններ առաջին անգամ են իրականացվում:
Նաև հաղորդվում է, որ «դրանք ուղղված են երկու երկրի ռազմական համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը»:
Ռուսաստանը զորավարժություններում ներգրավել է Հարավային ռազմական օկրուգի լեռնային մոտոհրաձգային բրիգադի 70 զինծառայող: Զորավարժությունները կընթանան սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 10-ը: