24/09/2016 11:51
Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ճգնաժամը հաղթահարելու քայլերը
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ։
Նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները կհարգվեն և կիրականացվեն, ինչը ճանապարհ կհարթի ճգնաժամի խաղաղ կարգավորման համապարփակ բանակցությունների մեկնարկի համար: