26/09/2016 12:07
Ալիևը մասնակցել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քվեարկել է երկրում ընթացող սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեին, հայտնում է Vesti.ru-ն՝ հղում անելով պետության ղեկավարի կայքին:
Ալիևն ընտանիքի անդամների հետ այցելել է Բաքվում տեղակայված Սեբաիլ թաղամասի թիվ 6 ընտրատեղամաս:
Հանրաքվեում ընդգրկված է մի քանի հարց: Ամենակարևորն՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխությունն է, որով առաջարկվում է երկրի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը հինգից դարձնել յոթ տարի: