26/09/2016 10:55
Շվեյցարիայում հրաձգության հետևանքով կան վիրավորներ
Շվեյցարական Մալմյո քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել անցորդների ուղղությամբ՝ վիրավորելով 4 մարդու, հայտնում է «Известия»-ն: Հնարավոր է՝ նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է:
Ըստ ականատեսների՝ կրակն իրականացվել է Audi ավտոմեքենայից, որն անցնելիս է եղել մարզադաշտի մոտով, որտեղ ֆուտբոլային հանդիպում էր ընթանում: Ոստիկանությունն իր հերթին նշում է, որ զինված հանցագործները եղել են խմբով և երթևեկել են մոպեդներով:
Ավելի ուշ նույն թաղամասում պայթյուն է որոտացել: Ահաբեկչության մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել: