26/09/2016 14:08
Թուրքիայի ոստիկանությունը Գյուլենի կողմնակիցներին ձերբակալելու գործողություն է իրականացրել Իզմիրում
Թուրքիական ոստիկանությունը գործողություն Է իրականացրել երկրի արևմուտքում գտնվող Իզմիրի քաղաքի արդարադատության պալատում՝ իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի համակիրներիին ձերբակալելու համար, հայտնում է «Известия»-ն:
Ինչպես հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը, ձերբակալվել է 77 մարդ, որոնց շարքում են դատարանի աշխատակիցները և նրանց հարազատները:
Ընդհանուր առմամբ՝ դատախազությունը արտոնել է Արդարադատության պալատի 101 աշխատակցի ձերբակալումը: