26/09/2016 11:55
Ֆրանսիան պահանջել է շվեյցարական բանկի 45 հազար ավանդատուի տվյալները
Ֆրանսիայի իշխանությունները պահանջել են իրենց տրամադրել 45 հազար ֆրանսիացուի անձնական տվյալները, որոնք հաշվեհամար ունեն շվեյցարական UBS բանկում, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Le Parisien–ին:
Հաղորդվում է, որ հարկերից խուսափելու դեպքերի հետաքննության շրջանակում Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են ստուգել բանկի թե ներկա, թե նախկին հաճախորդներին, որոնք բնակվել են Ֆրանսիայում 2006-2008 թթ.-ին:
«Ակտիվները, որոնք կան այդ ցուցակում, գերազանցում են 11 մլրդ ֆրանսիական ֆրանկը, ինչը կարող էր ֆրանսիական գանձարանի մի քանի միլիարդ եվրոյի կորուստի պատճառ լինել», - ասվում է հարցման մեջ: