26/09/2016 12:29
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը կմեկնի Մինսկ
ՀՀ Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմեկնի Մինսկ:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խումբը 26-28-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցերի քննարկմանը: