26/09/2016 14:21
ՀՀԿ-ն քննարկել է Սփյուռքի նախարարության անվանափոխման հարցը
Նախարարությունների անվանափոխումները փոփոխություններ կբերեն նաև նրանց գործունեության մեջ, նման համոզմունք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերանվանել նաև Սփյուռքի նախարարությունը:
«Այսօր առավոտյան մեր խմբակցությունը նիստ է հրավիրել ու քննարկել այս նախարարության անվանափոխման հարցը: Առաջարկվում է այն անվանել Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն»,- ասաց Գագիկ Մելիքյանը: