27/09/2016 20:51
ԱՄՆ-ում անցկացվել է շուն-սերֆերների մրցաշար (Տեսանյութ)
Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Հանթինգթոն-Բիչում անցկացվել է շուն-սերֆերների ամենամյա առաջնություն, այս անգամ միջոցառումը թվով 8-րդն է:
Ինչպես հայտնում է NTD.ru-ն, չորքոտանիները մրցել են քաշային չորս անվանակարգերում: Ժյուրին գնահատել է տախտակի վրա գտնվելու տևողությունը և այն, թե որքան վստահ են շները մնում դրանց վրա:
Այս տարվա հաղթող է ճանաչվել լաբրադոր ցեղատեսակի արդեն ծանոթ Բոնոն: