30/09/2016 13:21
Երուսաղեմում սկսվել է Պերեսին հրաժեշտի պետական արարողությունը (Տեսանյութ)
Երուսաղեմում սկսվել է Իսրայելի իններորդ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիմոն Պերեսին հրաժեշտի պետական արարողությունը, հայտնում է ТАСС-ը:
Արարողության հրապարակված ծրագրի համաձայն՝ դրա ընթացքում ելույթ կունենան Իսրայելի Կնեսետի (խորհրդարանի) խոսնակ Յուլի Էդելշտեյնը, ԱՄՆ-ի նախկին և գործող նախագահներ Բիլ Քլինթոնն ու Բարաք Օբաման, Շիմոն Պերեսի որդիները՝ Հովնաթանը և Նեհեմիան, նաև իսրայելցի հայտնի գրող և Իսրայելի նախկին նախագահի ընկեր Ամոս Օզը:
Սգո արարողությանը մասնակցում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն և երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը: Պետական արարողությունից հետո Պերեսը հողին կհանձնվի Երուսաղեմում Իսրայելի հուշահամալիր-գերեզմանատանն՝ Ազգային ղեկավարների ծառուղում: