01/10/2016 14:24
Ռոնալդուն կարող է ցմահ պայմանագիր ստորագրել մարզական հանդերձանք արտադրողի հետ
«Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մոտ ժամանակներս կարող է ցմահ պայմանագիր ստորագրել մարզական հանդերձանք արտադրողի հետ, հայտնում է Sport-express.ru-ն։
Աղբյուրի տվյալով՝ ընկերությունը, որը Ռոնալդուի տեխնիկական հովանավորն է եղել նրա ողջ կարիերայի ընթացքում, ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2021 թվականը։ Դա կարվի այն նպատակով, որպեսզի ֆուտբոլիստը համաձայնագիր չստորագրի որևէ մրցակից ընկերության հետ։
Հիշեցնենք, որ ժամանակին տեխնիկական հովանավորների հետ ցմահ պայմանագրեր են ստորագրել այնպիսի հանրահայտ մարզիկներ, ինչպիսիք են ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն ու բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն։