03/10/2016 14:20
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջությամբ կազմավորված է
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին վերջին նշանակումները կատարեց ՀՀ կառավարության նոր կազմում:
Պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Արտգործնախարարի պաշտոնում վերանշանակվել է Էդվարդ Նալբանդյանը:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին և 27-ին նախագահը հրամանագրեր էր ստորագրել նախարարների նշանակման և վերանշանակման մասին:
Ներդրումների և ձեռնարկատիրությունների աջակցության նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը:
Բնապահպանության նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը:
Մշակույթի նախարար է նշանակվել Արմեն Ամիրյանը:
Առողջապահության նախարար է նշանակվել Լևոն Ալթունյանը:
Սպորտի և երիտասարդության նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Աշոտ Մանուկյանը:
Ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը:
Կապի, տրանսպորտի և ՏՏ ոլորտի նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը:
Գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը:
Արտեմ Ասատրյանը վերանշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի պաշտոնում, Արմեն Երիցյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի, Արփինե Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարարի, Հրանուշ Հակոբյանը՝ սձյուռքի նախարարի, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի, Լևոն Մկրտչյանը՝ կրթության և գիտության, Վաչե Գաբրիելյանը՝ միջազգային տնտեսական զարգացման և բարեփոխումների նախարարի ու փոխվարչապետի պաշտոնում:
Սեպտեմբերի 9-ին նախագահ Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Սեպտեմբերի 13-ի հրամանագրով վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: