19/10/2016 19:12
Շուրջ 2000 այցելու օգտվել է «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագրից
Ըստ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ամփոփած տվյալների` մարտ–մայիս ամիսներին իրականացված է «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագրին մասնակցել է 885 այցելու, որոնց հիմնական մասը կազմել են Իրանից ժամանած զբոսաշրջիկները: Այս մասին տեղեկացնում է Երևանի մամուլի ծառայությունը:
Ամռան երեք ամիսների ընթացքում իրականացված 190 տուրի շրջանակում ծրագրից օգտվել է շուրջ 1000 այցելու, որոնց գերակշիռ մասը եղել են զբոսաշրջիկներ ՌԴ-ից, Ֆրանսիայից, ԱՄՆ–ից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից և եվրոպական մի շարք այլ երկրներից։
2016 թվականի ընթացքում տուրիզմի բաժինը շարունակել է սոցիալական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման որդեգրած քաղաքականությունը, և «Երևան Սիթի Տուր» ծրագրի շրջանակում կազմակերպվել են երթուղիներ ԼՂՀ-ում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների, մարզերի դպրոցահասակ երեխաների, ուսանողների, հաշմանդամների, տարեցների համար։