19/10/2016 15:30
Կառավարության անդամների պաշտոնական լիազորություններն ավելացվելու են
Կառավարության նոր ծրագրով սահմանված է, որ վստահված ոլորտի արդյունավետ կառավարման համար կառավարության անդամների պաշտոնական լիազորություններն ավելացվելու են դրան համարժեք հանրային-իրավական պատասխանատվության սահմանմամբ:
Նախանշված է նաև պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին կոռուպցիայից զերծ ծառայությունների մատուցման նպատակով ավելորդ ընթացակարգերի և օղակների վերհանում ու վերացում, առօրյա կյանքում պետական կառավարման մարմինների հետ անհարկի շփումները նվազագույնի հասցնելը:
Ավելացվելու է պետական կառավարման մարմինների հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:
Պետական կառավարման ապարատի ծախսերը կրճատվելու են, պետական կառավարման մարմիններում կրկնվող կամ անարդյունավետ գործառույթները վերացվելու են: