19/10/2016 20:15
Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Նիդերլանդներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու հոկտեմբերի 20-ին Մաաստրիխտում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: