20/10/2016 16:46
ԵԱՏՄ երկրների համար նոր մաքսային օրենսգիրքը, հնարավոր է, ընդունվի հոկտեմբերի 28-ին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար նոր մաքսային օրենսգիրքը կարող է ընդունվել միջկառավարական խորհրդի հոկտեմբերի 28-ի նիստում: Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) փոխղեկավար և Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) նախագահ Ռուսլան Դավիդովը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ-ի երկրների ազգային ներկայացուցչությունների մակարդակով շատ բան է արվում, որպեսզի Եվրասիական միության նոր օրենսգրքով սկսենք աշխատել 2017 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: Մենք ակնկալում ենք, որ այնտեղ վերջնական որոշում կընդունվի, և հաջորդ տարվանից ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը ուժի մեջ կմտնի»,-ասել է Դավիդովը: