20/10/2016 10:34
Վարչապետն անդրադարձավ ԴԱՀԿ-ի աշխատանքին. բնակչությունը դժգոհ է
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետն անդրադարձավ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության գործունեությանը:
«Տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ կան ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատաման ծառայության վերաբերյալ: Դրանք առնչվում են ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի հարկադիր կատարմանը: Օրինակ` քաղաքացուն չեն ծանուցել իր վարչական խախտման մասին, բայց նրա գույքի վրա կալանք է դրվում», - ասաց Կարեն Կարապետյանը:
Նա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց ձեռնարկել մի մեխանիզմ, որով քաղաքացին, մինչ ունեցվածքի վրա կալանք դրվելը, տեղեկացվի դրա մասին:
«Այն կարող է լինել sms-ի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու միջոցով», - ասաց Կ. Կարապետյանը: