20/10/2016 10:53
Լիցենզիաների որոշ տեսակներ իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին կառավարության այսօրվա նիստում հանձնարարական տվեց, որն առնչվում էր լիցենզավորմանը:
Վարչապետը նշեց, որ լիցենզավորման գործող օրենսդրության համաձայն՝ կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբական անձանց:
«Իրատեսական է լիցենզիաների որոշ տեսակներ իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտագործելով արդեն իսկ կայացած ենթակառուցվածքները: Հանձնարարում եմ՝ լիցենզիա տրամադրող պետական մարմիներին ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ», - ասաց վարչապետը: