21/10/2016 17:01
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդին ազատ է արձակվել
ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդին՝ Մարտին Վարդանյանն ազատ է արձակվել:
«Դատարանը բավարարեց իմ միջնորդությունը՝ գրավի դիմաց ազատ արձակել իմ պաշտպանյալին: Ես կոնկրետ գրավի չափ չէի միջնորդել, բողոքի մեջ նշել էի ողջամիտ չափ, դատարանն էլ որոշեց մեկ միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Մարտին Վարդանյանին»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի վիճակը լավ է, առողջական որևէ խնդիր չունի:
Մարտին Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել «Սասնա ծռեր» խմբին աջակցելու համար, մասնավորապես՝ նրանց հեռախոսները լիցքավորելու ու նրանց համար աջակիցներ փնտրելու: