22/10/2016 13:18
Գյուղմթերք արտադրող ընկերությունները պետք է բավարարեն որակական հստակ ցուցանիշների. Վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցող ընկերություններին հորդորել է պատրաստել հստակ առաջարկությունների փաթեթ և այն ներկայացնել կառավարություն:
Կառավարության ղեկավարը հետաքրքվել է նրանց խնդիրներով, որոնք խոչընդոտում են արտադրական ծավալների ավելացմանը, արտահանման աճին և այլն:
Վարչապետը կարևորել է արտադրական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ օժանդակություն ցուցաբերել տնտեսվարողներին:
«Գյուղնախարարի հետ քննարկում և այժմ բանակցում ենք, որպեսզի մասնավորի հետ ստեղծենք մի ընկերություն, որը կզբաղվի հայկական գյուղմթերքների, վերամշակված մթերքների շուկաների որոնմամբ: Բայց լինելու են շատ հստակ ձևակերպված որակական ցուցանիշներ՝ ինչին պետք է բավարարեն, որ իրենք կարողանան հանգիստ գումար ներդնել և սկսեն զբաղվեն շուկայի որոնմամբ», - նշել է կառավարության ղեկավարը: