22/10/2016 13:28
Բայդենը խոստովանել է, որ կծեծեր Թրամփին
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտնել է Դոնալդ Թրամփին ծեծելու ցանկության մասին: Ելույթ ունենալով Փենսիլվանիա նահանգում՝ հաջակցություն Հիլարի Քլինթոնին, փոխնախագահն ասել է, որ ծեծկռտուք կկակազմակերպեր միլիոնատիրոջ հետ, եթե նրանք սովորեին նույն դպրոցում, հայտնում է Lenta.ru-ն:
«Լրագրողները հաճախ են ինձ հարցնում՝ չէի՞ ցանկանա բանավեճ ունենալ Թրամփի հետ։ Ո՛չ, ես կցանկանայի լինել դպրոցում, այդ ժամանակ ես նրան կտանեի մարզադահլիճ... Ահա թե ինչ եմ ուզում», - հայտարարել է Բայդենը՝ նկատի ունենալով ԱՄՆ դպրոցներում հարաբերությունները պարզելու և ծեծկռտուքի համար նախատեսված ավանդական վայրը։