24/10/2016 18:02
Առողջապահության նախարարը նոր տեղակալ ունի
Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Սամվել Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ», - ասված է վարչապետի որոշման մեջ: