26/10/2016 12:52
Աֆղանստանում գրոհայիններն առևանգել ու սպանել են ավելի քան 30 խաղաղ բնակչի
«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները Աֆղանստանի կենտրոնական հատվածի Գոռ նահանգում առևանգել և սպանել են 33 խաղաղ բնակչի, հայտնում է РИА Новости-ն։
Նահանգի ղեկավարություն ներկայացուցչի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի ուշ երեկոյան:
Նահանգի խորհրդի ներկայացուցիչներից մեկն էլ իր հերթին նշել է, որ խոսքը 23 սպանվածի մասին է։
«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները դեռևս չեն մեկնաբանել ստացված տեղեկատվությունը։
Աֆղանստանում տիրող վիճակը վերջին շրջանում զգալիորեն վատացել է։ «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որը նախկինում վերահսկողություն էր հաստատել հյուղական մի շարք շրջանների վրա, սկսել է հարձակումներ գործել նաև խոշոր քաղաքների վրա։