27/10/2016 13:24
Նախարարները գործիք են. ի՞նչ վատ բան կա այդտեղ. Իգնատի Առաքելյան
Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե իրեն և իր նման անկուսակացական նախարարներին չի՞ մտահոգում հանգամանքը, որ իրենք կարող եք գործիք լինել՝ Հանրապետական կուսակցության վերարտադրվելու համար:
«Չեմ կարող ասել՝ գործիք, թե ոչ, բայց այսօր շղթա է գործում: Այո՛, ամեն մեկը գործիք է այդ շղթայի մեջ, որպեսզի զարգանա այդ շղթան՝ տնտեսությունը, գյուղատնտեսությունը և բոլոր ոլորտները: Բոլորն այստեղ գործիք են», - պատասխանեց Իգնատի Առաքելյանը:
Դիտարկմանը, թե անկուսակցական նախարարների արդյունավետ աշխատանքի դեպքում հանրապետականների վարկանիշն է բարձրանալու, նախարարն արձագանքեց. «Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, երբ հանրապետականն ուզում է ինչ-որ բան զարգանա»: