28/10/2016 15:15
Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն չի ցանկանում «սառը պատերազմի» կրկնություն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը BBC-ն տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ դաշինքը նոր հակամարտություն չի ցանկանում Ռուսաստանի հետ և չի ցանկանում «սառը պատերազմի» կրկնություն։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի 4000 հավելյալ զինվորական տեղակայելու որոշումը զսպվածության ազդանշան է։ Նրա խոսքով՝ այս որոշումը պետք է կանխի հակամարտությունը, այլ ոչ թե սադրի։
Սթոլթենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի կարծում, որ Ռուսաստանն անխուսափելի վտանգ է ներկայացնում։ Նրա խոսքով՝ իրենք պարզապես պատասխանում են Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի տեղակայմանը, ինչպես նաև Ռուսաստանի «միջուկային հռետորաբանությանը», որը նա օգտագործում է եվրոպական երկրներին ահաբեկելու համար: