Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
03/11/2016 18:15

Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

ԼՂ նախագահ Բակո Սահակյանը  ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Նույն օրը Արցախի նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։

Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար