11/11/2016 17:47
Ադրբեջանը «Սև նետ» է կիրառել. իրավիճակն այս պահին հանգիստ է. ՊԲ
Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված ականանետային հարվածները որոշակի ընդմիջումներով շարունակվել են մինչև 15:30-ը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Այդ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 37 արկ, որից 13-ը 60 միլիմետրանոց, իսկ 24-ը՝ 82 միլիմետրանոց ականանետերից:
Բացի ականանետային հարվածներից, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ «Սև նետ» (8 կրակոց) և «ԻՍՏԻԳԼԱ» (25 կրակոց) տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել և հետևում են հակառակորդի կողմից ձեռնարկվող գործողություններին և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցներ պետական սահմանի անառիկ պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:
Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:
Նախորդ գիշերվա ընթացքում և այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Ինտենսիվ արկակոծության են ենթարկվումՅարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ սահմանիլարվածությունը կապ չունի Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների հետ և հավելել, որ առաջնագծում իրավիճակը վերհասկվում է: