Առաջին տեղում արվեստն է, բայց երգիչը նաև պետք է ապրի. սոպրանո Սիրանուշ Գասպարյանը՝ օպերային արվեստի խնդիրների մասին

17/11/2016 13:44

Առաջին տեղում արվեստն է, բայց երգիչը նաև պետք է ապրի. սոպրանո Սիրանուշ Գասպարյանը՝ օպերային արվեստի խնդիրների մասին


Տարիներ առաջ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարումից հետո սոպրանո Սիրանուշ Գասպարյանի անզուգական ձայնի մասին բոլորն իմացան: Երգչուհին, որոշ պատճառներով մնայուն տեղ չգտնելով Հայաստանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մշտական խաղացանկում, ընդունեց Սոչիի ֆիլհարմոնիայի առանձնահատուկ պայմաններով առաջարկը:

Օրեր առաջ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինոյի «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան: Տոսկայի դերերգով բոլորին ապշեցրել էր կրկին Սիրանուշ Գասպարյանը:

Aysor.am-ը հյուրընկալել է երգչուհուն, զրուցել ոլորտի խնդիրների, բացթողումների ու նրա ներկայիս գործունեության մասին:

-Սիրանուշ, արդեն մի քանի տարի է՝ բոլորը խոսում են Ձեր ձայնային հզոր տվյալների մասին, բայց դուք, կարծեք թե չեք շտապում համալրել Հայաստանի Օպերայի թատրոնի արտիստների շարքը: Ինչո՞ւ:

-Գիտեք՝ այն բոլոր ակնառու տվյալները, որոնցով օժտված են մարդիկ` Աստծո պարգևներ են: Իսկ մենք, որ կրում ենք այդ աստվածային շնորհները, պետք է ջանանք մեր կյանքով ու գործերով դրանք արդյունավետ դարձնել: Այո, ես հենց սկզբից հանդես չեմ եկել օպերային թատրոնում, սակայն իմ գործունեության ընթացքում եղել եմ ակտիվ` հանդես գալով մենահամերգներով, մասնակցելով տարբեր համերգային ծրագրերի, ինչպես նաև համագործակցելով անհատ դիրիժորների և նվագախմբերի հետ: Այդ ողջ ընթացքում, իհարկե, հոգուս խորքում միշտ փափագել եմ լինել օպերային բեմում: Սակայն, երևի, ժամանակը դեռ չէր եկել, այդ պատճառով գոհանում էի համերգային երգեցողությամբ: Աստիճանաբար, և, մանավանդ, երբ միջազգային տարբեր մրցույթներում աշխարհահռչակ որոշ երգիչներ ինձ հորդորեցին վոկալ կարողություններս ծառայեցնելու օպերային արվեստին, ես վճռական որոշում կայացրի և բռնեցի օպերային թատրոնի ճամփան: Մեր օպերային թատրոնում ինձ սիրով ընդունեցին. դարձա երիտասարդական օպերային ծրագրի մենակատար` թատրոնում հանդես գալով որպես հրավիրյալ մեներգչուհի: Իհարկե, իմ ցանկությունն է, որ մեր օպերային թատրոնում լինեմ մնայուն մեներգչուհի, սակայն դեռ նոր մենակատարի համար հաստիք չկա: Լիահույս եմ, որ այդ հարցը շատ շուտով իր լուծումը կգտնի:

-Որպես հրավիրյալ երգչուհի՝ գո՞հ եք ոլորտից: Արդյոք հրավիրյալ արտիստն առավել պահանջված է, ավելի բարձր է գնահատվում և վարձատրվում:

-Իրականում, հրավիրյալ երգչի կարգավիճակն առավել նպաստավոր է արտերկրում աշխատելիս, քանի որ անկաշկանդ գործունեություն իրականացնելու հնարավորություն ունես: Ինչպես նաև` շահեկան է վարձատրման տեսակետից: Բայց հրավիրյալի կարգավիճակը շահեկան է ու արդյունավետ, եթե կան համագործակցության տարբեր առաջարկներ, զանազան հրավերներ, որոնք հաճելիորեն լցնում են երգչի օրակարգը, թեև՝ նաև խիստ հոգնեցնում:

-Մեր օպերայի թատրոնում նման հագեցվածություն կա՞:

-Ցավոք, մեր օպերային թատրոնում թե՛ հրավիրյալ, թե՛ մնայուն մեներգիչները դեռ չունեն այդպիսի ծանրաբեռնված գրաֆիկ, առավել ևս՝ գոհացնող վարձատրություն: Այո, միշտ առաջին տեղում արվեստն է, բայց երգիչը նաև պետք է ապրի, և նրա արվեստը գնահատվի արժանի վարձատրությամբ: Սա է պատճառը, որ գրեթե բոլորը տարբեր ճանապարհներ են փնտրում երկրից դուրս գալու, այլ օպերաների և երաժշտական կոլեկտիվների հետ համագործակցելու համար: Պրոֆեսիոնալ երգիչը մշտապես պետք է գործի, որպեսզի հանկարծ «չժանգոտի»: Ավելին, երբ գիտակցում ես, թե ինչ ձայնային տվյալներ ունես, ինչպիսի կատարողական արվեստ` այլ բեմահարթակներում, մանավանդ, հանրահռչակ օպերային թատրոններում հանդես գալը մի տեսակ դառնում է նաև սրբազան պարտականություն ժողովրդիդ, հայրենիքիդ և հայկական մշակույթի ու արվեստի հանդեպ: Այդպես, դու սրտաբուխ ցանկություն ունես քո հերթին ավելացնելու հայի անվան փառքն ու պատիվը: Ուրեմն, ես նույնպես հետևողական կերպով ձգտում եմ ընդլայնել իմ արտերկրյա համագործակցությունը, առաջ Աստված:

-Այժմ, եթե չեմ սխալվում, աշխատում եք Սոչիի Ֆիլհարմոնիայում:

-Այո, հանդիսանում եմ նաև Սոչիի կամերային ֆիլհարմոնիայի մեներգչուհի: Սկզբնական շրջանում ամեն ամիս այդտեղ մասնակցում էի համերգային ծրագրին: Իսկ այս տարվա գարնանից, քանի որ բավական ծանրաբեռնված էի, դարձա հրավիրյալ մեներգչուհի` առանձնահատուկ պայմաններով, ինչն, անկեղծ, ինձ համար շատ ավելի նպաստավոր է:

-Օրերս Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Գեղամ Գրիգորյանի հիշատակին ներկայացվեց իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինոյի «Տոսկա» օպերայի Հայաստանյան պրեմիերան: Տոսկայի դերերգը վստահված էր Ձեզ: Ի՞նչ եք կարծում, հայաստանյան «Տոսկան» մրցունա՞կ է աշխարհում:

-Կարող եմ հավաստիացնել` այո, մեր օպերային թատրոնի նոր «Տոսկան» կարելի է մատուցել որևէ օպերային բեմում: Վստահաբար, այն շատ հաճելի ու գնահատելի պետք է լինի օպերային արվեստը սիրողների համար: Իհարկե, կլինեն դժգոհներ (գուցեև եղան), որոնք չեն ընդունի և չեն հավանի այս կամ այն, բայց իր ամբողջության մեջ «Տոսկայի» այս նոր բեմադրությունը հաջողված է: Բայց չպետք է մոռանալ, որ միշտ կլինեն այնպիսիները, որոնք չեն հրաժարվի դժգոհելուց: Ժողովրդական ասույթը վկայում է՝ «Չկա չարիք, առանց բարիք»: Որևէ տեսակի դժգոհություն միշտ զգոն է պահում, հաճախ նաև օգնում, խթանում է սեփական արվեստի կատարելագործմանը:

-Իսկ կազմակերպվածության մասին ի՞նչ կասեք:

-Գիտեք, երբ աշխատանքին լծվում են իրենց գործին գիտակ, պրոֆեսիոնալ անձինք, որոնք նաև գիտեն խորհուրդ և կարծիք լսել` գոհության ապրումն անպակաս է:

-Սիրանուշ, որպես հրավիրյալ մեներգչուհի, Տոսկայի դերերգը կատարելու համար Ձեզ որքա՞ն են վճարել:

-Ինձ առաջարկել են շատ քիչ գումար, բայց քանի որ առաջարկված գումարը չէր համապատասխանում նույնիսկ մինիմալ աշխատավարձի սահմանված չափին՝ հրաժարվեցի ու գերադասեցի անվճար երգել…

-Վերջին տարիներին Օպերային թատրոնում ներքին կյանքն այնքան էլ խաղաղ չէր: Այժմ ամեն ինչ հարթվե՞լ է, գո՞հ են արտիստները նոր գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանից:

-Ամեն տուն, ինչպես նաև ամեն կոլեկտիվ, ունենում է դժվար, ծանր պահեր, նեղություններ, ու դա բնական է: Կարևորն այն է, թե ինչ մոտեցմամբ և ինչպես են լուծում տրվում ծագած խնդիրներին… Մեր օպերային թատրոնում, իհարկե, դեռ կան հարցեր, որոնք իրենց հանգուցալուծմանն են սպասում, սակայն այն ձեռքբերումները, որոնք եղան այս կարճ ժամանակամիջոցում` հուսադրող են: Ավելի ճիշտ կլինի, որ ես հանդես գամ միայն իմ անունից, քանի որ օպերային թատրոնի մեծ ընտանիքում յուրաքանչյուր անհատ իրավասու է և պետք է իր կարծիքն ազատորեն արտահայտի, իսկ դա կարող է լինել և՛ գոհություն, և՛ դժգոհություն: Կարծում եմ՝ ամեն մի անաչառ, սրտացավ ու հիմնավորված խոսք, կարծիք, միմիայն կնպաստի մեր օպերային թատրոնի բարգավաճմանը: Ես լիահույս եմ, որ մեր օպերայի աշխարհահռչակ գեղարվեստական ղեկավարն իր թիմի պրոֆեսիոնալ անդամների աջակցությամբ դեռ շատ առիթներ պիտի ստեղծի, որ թե՛ թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը, թե՛ օպերային արվեստի սիրահարները գոհություն ապրեն:

-Հայաստանում լուրջ արվեստ նեկայացնող մտավորականները հաճախ պետական կառույցների ուշադրությունից դուրս են մնում: Նման տենդենց նկատե՞լ եք, դա ինչո՞վ եք պայմանավորում՝ արվեստի նկատմամբ անլուրջ մոտեցմա՞մբ, թե՞…

-Չեմ կիսում կարծիքը, որ դա արվեստի նկատմամբ անլուրջ մոտեցման հետևանք է: Կան շատ հայտնի ու անհայտ մոտեցումներ, որոնք վկայում են մշակույթի ու արվեստի հանդեպ պետական մարմինների, ի մասնավորի՝ Մշակույթի նախարարության դրսևորած ուշադրության ու հոգատարության մասին: Ընդհանուր պատկերի մեջ բնական է, որ կտեսնվեն նաև թերացումներ, երբեմն, նույնիսկ, խիստ բացթողումներ, սակայն երբեք պետք չէ միայն դրանք տեսնել, դրանց մասին խոսել: Ավելի շատ ուշադրությունը պետք է սևեռել հաջողություններին և ջանասիրաբար դրանք տարածել, ներկայացնել մեր հանրությանը: Յուրաքանչյուր արվեստագետի տրված է ազատ գործելու հնարավորություն: Իմ խորին համոզմամբ, ըստ Հիսուսի խոսքի, նրանք, ովքեր եռանդով փնտրում են` գտնում են, ովքեր բախում են՝ իրենց առջև բացվում է: Հասկանալի է, որ այդ ընթացքը դյուրին չէ:

Շատ ցանկալի է նաև, որ լինեն մասնավոր անձեր, կազմակերպություններ, որոնք այդ ճանապարհին որոշակի կերպով աջակցություն կցուցաբերեն: Բայց երբեք պետք չէ նստել ու սպասել, կամ որոշ փորձերից հետո հուսահատվել. պետք է անդադար գործել ու հավատալ, որ ջանքերն արդյունք պիտի տան: Վերջապես, լուրջ և օգտակար արվեստը միշտ արժանանում է իր անկաշառ ու արդար գնահատանքին: Օգտվելով այս առիթից` պետք է խնդրեմ մեր Մշակույթի նախարարին, որ հատուկ ուշադրություն դարձնի մեր շնորհալի արվեստագետների, ի մասնավորի՝ երգիչների ու երաժիշտների՝ արտերկրում կազմակերպված ներկայացմանը: Այս առումով մենք խիստ կարիք ունենք պրոֆեսիոնալ մենեջերների, որոնք մեր արվեստը պատշաճ ու շահավետ կերպով «վաճառքի» կներկայացնեն միջազգային շուկայում:

-Փոքր-ինչ շեղվենք ստեղծագործական առօրյայից. երկու դուստր ունեք, հասցնո՞ւմ եք նրանց ժամանակ տրամադրել:

-Այո, ունեմ աստվածապարգև երկու հրաշք դուստր: Սկզբնական շրջանում, բնական է, որպես մայր՝ ամեն ինչից առավել իմ ուշադրությունը, խնամքն ու սերը երեխաներիս պետք է պարգևեի: Տարիներ անց, երբ արդեն նրանք բավական հասունություն ունեցան իրենց առօրյան ինքնուրույն կերպով կազմակերպելու, ես լուրջ և վճռական քայլեր կատարեցի վոկալ ասպարեզում` ամբողջապես նվիրվելով օպերային արվեստին: Բայց այդ հագեցած ու հոգնեցուցիչ աշխատանքի իմ բոլոր ազատ ժամերն ու օրերն ամբողջովին պատկանում են իմ երեխաներին: Շատ ուրախ եմ և երջանիկ, որ մենք այդ ժամերն ու օրերն ապրում ենք լիությամբ, խնդությամբ, կարողանում ենք լրացնել այն բացը, որն առաջացել էր իմ աշխատանքի ու իրենց ուսման արդյունքում:

-Քանի որ աշխատում եք Սոչիի ֆիլհարմոնիայում, ստացվո՞ւմ է համատեղել ընտանիքն ու աշխատանքը:

-Ինչպես տեսնում եք, այժմ մեր հայրենիքում եմ (ժպտում է): Ուր էլ գնամ, որտեղ և որքան ժամանակով էլ ապրեմ` իմ հոգեհարազատ տունը Հայաստանն է: Հարցազրույցներիցս մեկի ժամանակ ասել եմ և կուզեմ կրկնել` իր կոչմանը գիտակից երաժիշտը չի կարող մի տեղում գործել. նա պարտավոր է լինելու նաև այնտեղ, որտեղ իր արվեստի կարիքն է զգացվում, որտեղ կան մարդիկ, որոնք ուզում են հաղորդակցվել այդ արվեստին: Դու արվեստագետ չես միայն քեզ համար, դու, եթե, իհարկե, բարձր արվեստ ես կերտում, պատկանում ես ամենքին, ուրեմն պարտավոր ես քո աշխատանքով, կյանքով ծառայելու նաև Հայրենիքիդ ու ժողովրդիդ: Որքան ժամանակ Աստված առողջություն տա և իմ կարողությունները ներեն` ամբողջ նվիրումով աշխատելու եմ իմ նպաստը բերել երգարվեստին…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել 27/03/2024 21:22 Ինքնասպանություն Արագածոտնում 27/03/2024 21:10 Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու 27/03/2024 20:52 Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Տերեխով 27/03/2024 20:35 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ 27/03/2024 20:16 «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ բացելու դուռն ու ապահովելու իրենց մուտքը թատրոն․ մինչ այդ պետք է ապացուցեն, որ դուռը «Գոյ» թատրոնինն է 27/03/2024 19:56 Ամիլոիդոզ․ Կարող է սրտի հետ կապված հիվանդությունների պատճառ դառնալ 27/03/2024 19:42 Երեխա ունեցող ընտանիքներին 25 000 դրամի աջակցություն չի հատկացվում․ ՆԳՆ 27/03/2024 19:29 Ռուսաստանում փոխում են ՀԿ-ների հիմնադրման ու գրանցման կարգը՝ օտարերկրյա ազդեցություն թույլ չտալու համար 27/03/2024 19:11 Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակասությունները խորացել են 27/03/2024 19:01 Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է․ Խաչատուրյան 27/03/2024 18:47 Միրզոյանը Արգենտինայի Պատգամավորների պալատի անդամներին հրավիրել է Հայաստան 27/03/2024 18:34 Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է․ Իրանի նախագահ 27/03/2024 18:20 Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փորձ է տեղի ունեցել 27/03/2024 18:07 Նրանք բանտարկված են, բայց ավելի ազատ են, քան նիկոլիզմի ռեժիմին ծառայողները․ Նրանք քաղբանտարկյալներ են 27/03/2024 17:56 Տավուշից տարածքներ զիջելով՝ իշխանությունը 30 տարուց ավելի ամրացված դիրքերը հետ է քաշում, երկիրն ավելի խոցելի դարձնում, որ սպառնալիքը գա նաև Լոռվա վրա․ Մանվել Եղիազարյան 27/03/2024 17:42 Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 27/03/2024 17:36 Նիկոլի ԱԺ նախագահն ասում է՝ կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանապահները մեզ կպաշտպանեն․ մի կողմ թողնենք՝ ռուսներն ինչ կանեն․ ի՞նչ արեցիք դուք, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա 27/03/2024 17:23 «Հարիվանշ Նարայանին իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին»․ ՀՀ ԱԺ 27/03/2024 17:15 Խոշոր վթար Քուչակ գյուղի մոտ․ Զոհ կա, վիրավորների մեջ երեխաներ են 27/03/2024 17:04 Ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները․ Սա չգիտակցելը նաիվություն է, դիտավորությամբ գործելը` սպառնալիք․ ԱԱԾ պահեստազորի սպաներ 27/03/2024 16:56 ԱԺ նախագահ կոչվածը հիմքեր է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու. Գառնիկ Դանիելյան 27/03/2024 16:43 Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-Արգենտինա հարաբերություններին, քննարկվել է «Խաղաղության խաչմերուկը» 27/03/2024 16:37 Crocus City Hall-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 140-ի 27/03/2024 16:28 Բարեգործական ընթրիք. «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» 27/03/2024 16:16 Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը 27/03/2024 16:00 ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը 27/03/2024 15:55 Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան 27/03/2024 15:45 ԵՄ-ի մասով դեռ շատ անելիք ունենք, որպեսզի Թուրքիայի կամ Վրաստանի նման տարիներով չսպասենք. Սիմոնյան 27/03/2024 15:41 Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը 27/03/2024 15:38 Ճանապարհների կարկատանները ոչ այդքան շինարարի մեղքով են, որքան մեքենաների ծանր բեռների. Գնել Սանոսյան 27/03/2024 15:25 Ես չեմ բացառում, որ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ. Սիմոնյան 27/03/2024 15:19 Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան հարձակվի ՀՀ-ի վրա, ռուս խաղաղապահները պաշտպանելու են մեզ. ԱԺ նախագահ 27/03/2024 15:09 Տավուշի հատվածում կան հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է՝ պետք է վերադարձվեն մեզ. Սանոսյան (Տեսանյութ) 27/03/2024 14:58 Շատ մանրամասներ դժվար կարողանամ ասել, թե կոնկրետ երբ կավարտվի Շուռնուխում տների կառուցումը. Գնել Սանոսյան 27/03/2024 14:55 Պահ եղավ, երբ ադրբեջանցի գործընկերն ինչ-որ բան ասաց, ես նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու. դա արեցին ԵՄ ներկայացուցիչներն ու փորձագետները. Սիմոնյան 27/03/2024 14:48 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/03/2024 14:47 Քննարկվել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները 27/03/2024 14:42 Սառնակունք-Սիսիան ճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և Նիվան. կա 1 զոհ, 5 վիրավոր 27/03/2024 14:35 ՌԴ գլխավոր դատախազությունը սկսել է Պուգաչովային օտարերկրյա գործակալ ճանաչելու ընթացակարգը 27/03/2024 14:30 ՀՀ-ում խմելու ջրի կորուստը կազմում է 63%, որը սարսափելի մեծ թիվ է. Սանոսյան 27/03/2024 14:21 Բյուջեն աճում է, ռեկորդային քանակով սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել, ճանապարհաշինարարության պլանը 2-րդ տարին գերակատարել ենք. Սանոսյան 27/03/2024 14:11 Հայաստանն անվտանգության երաշխիքներ է խոստանում սամբոյի աշխարհի գավաթի ռուս և ուկրաինացի մարզիկներին 27/03/2024 13:55 Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 27/03/2024 13:42 Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Կամերային նվագախումբը հանդես կգա համերգով 27/03/2024 13:35 Վստահեցնում եմ՝ մեր քաղաքում թատերական կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով. Ավինյան 27/03/2024 13:31 Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/03/2024 13:25 Նոր ավտոմատ համակարգով 23 681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար 27/03/2024 13:23 ՊԵԿ-ը և Քննչական կոմիտեն ակտիվ համագործակցում են 27/03/2024 13:17 Քաղաքացու ձեռքը կոտրած բերետավորի գործը կարճվեց, այսինքն՝ ձեռքը կոտրելն իրավաչափ էր, խախտում չկար. Մելիքյան 27/03/2024 13:11 Գուրգեն Արսենյանը չի շտապում հերքել մանդատից հրաժարվելու և իր մուտքը ՌԴ արգելվելու մասին տեղեկությունները 27/03/2024 13:03 Crocus City Hall-ում վիրավորների թիվը հասել է 360-ի 27/03/2024 12:58 Երևանում վթարից հետո վրաերթի ենթարկված վարորդներից մեկը մահացել է․ մանրամասներ 27/03/2024 12:53 2023-ին ավելացել են ընտանեկան բռնությունների դեպքերով դատարան ուղարկված վարույթները․ ՔԿ ամփոփում 27/03/2024 12:47 Բացահայտվել են ոստիկանության պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքեր 27/03/2024 12:45 Ջերմաստիճանի կտրուկ նվազման ֆոնին ծաղկած պտղատուների համար վտանգավոր ցուցանիշներ չգրանցվեցին 27/03/2024 12:42 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատում․ մասնակիցների մեջ են համայնքապետարանի աշխատակիցները 27/03/2024 12:38 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով. ՔԿ 27/03/2024 12:33 Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի զինված հարձակման գործով մեղադրյալներից 2-ը կալանավորվել են 27/03/2024 12:25 Մենք ապրելու ենք Ոսկեպարում, մինչև վերջ կմնանք բնակիչների կողքին․ Պետրոսյան (Տեսանյութ) 27/03/2024 12:20 Դանիայի պատվիրակությունն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին 27/03/2024 12:09 Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ 27/03/2024 12:04 Ի՞նչ արեց Փաշինյանը. ուրացավ ընդդեմ ցեղասպանության շարժումը, բավարարեց թուրքական պահանջներն ու Հայաստանը աշխարհաքաղաքական խաղացողից հասցրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի

Տվյալ բաժնի վերջին նյութերը