Առաջին տեղում արվեստն է, բայց երգիչը նաև պետք է ապրի. սոպրանո Սիրանուշ Գասպարյանը՝ օպերային արվեստի խնդիրների մասին

17/11/2016 13:44

Առաջին տեղում արվեստն է, բայց երգիչը նաև պետք է ապրի. սոպրանո Սիրանուշ Գասպարյանը՝ օպերային արվեստի խնդիրների մասին


Տարիներ առաջ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարումից հետո սոպրանո Սիրանուշ Գասպարյանի անզուգական ձայնի մասին բոլորն իմացան: Երգչուհին, որոշ պատճառներով մնայուն տեղ չգտնելով Հայաստանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մշտական խաղացանկում, ընդունեց Սոչիի ֆիլհարմոնիայի առանձնահատուկ պայմաններով առաջարկը:

Օրեր առաջ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինոյի «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան: Տոսկայի դերերգով բոլորին ապշեցրել էր կրկին Սիրանուշ Գասպարյանը:

Aysor.am-ը հյուրընկալել է երգչուհուն, զրուցել ոլորտի խնդիրների, բացթողումների ու նրա ներկայիս գործունեության մասին:

-Սիրանուշ, արդեն մի քանի տարի է՝ բոլորը խոսում են Ձեր ձայնային հզոր տվյալների մասին, բայց դուք, կարծեք թե չեք շտապում համալրել Հայաստանի Օպերայի թատրոնի արտիստների շարքը: Ինչո՞ւ:

-Գիտեք՝ այն բոլոր ակնառու տվյալները, որոնցով օժտված են մարդիկ` Աստծո պարգևներ են: Իսկ մենք, որ կրում ենք այդ աստվածային շնորհները, պետք է ջանանք մեր կյանքով ու գործերով դրանք արդյունավետ դարձնել: Այո, ես հենց սկզբից հանդես չեմ եկել օպերային թատրոնում, սակայն իմ գործունեության ընթացքում եղել եմ ակտիվ` հանդես գալով մենահամերգներով, մասնակցելով տարբեր համերգային ծրագրերի, ինչպես նաև համագործակցելով անհատ դիրիժորների և նվագախմբերի հետ: Այդ ողջ ընթացքում, իհարկե, հոգուս խորքում միշտ փափագել եմ լինել օպերային բեմում: Սակայն, երևի, ժամանակը դեռ չէր եկել, այդ պատճառով գոհանում էի համերգային երգեցողությամբ: Աստիճանաբար, և, մանավանդ, երբ միջազգային տարբեր մրցույթներում աշխարհահռչակ որոշ երգիչներ ինձ հորդորեցին վոկալ կարողություններս ծառայեցնելու օպերային արվեստին, ես վճռական որոշում կայացրի և բռնեցի օպերային թատրոնի ճամփան: Մեր օպերային թատրոնում ինձ սիրով ընդունեցին. դարձա երիտասարդական օպերային ծրագրի մենակատար` թատրոնում հանդես գալով որպես հրավիրյալ մեներգչուհի: Իհարկե, իմ ցանկությունն է, որ մեր օպերային թատրոնում լինեմ մնայուն մեներգչուհի, սակայն դեռ նոր մենակատարի համար հաստիք չկա: Լիահույս եմ, որ այդ հարցը շատ շուտով իր լուծումը կգտնի:

-Որպես հրավիրյալ երգչուհի՝ գո՞հ եք ոլորտից: Արդյոք հրավիրյալ արտիստն առավել պահանջված է, ավելի բարձր է գնահատվում և վարձատրվում:

-Իրականում, հրավիրյալ երգչի կարգավիճակն առավել նպաստավոր է արտերկրում աշխատելիս, քանի որ անկաշկանդ գործունեություն իրականացնելու հնարավորություն ունես: Ինչպես նաև` շահեկան է վարձատրման տեսակետից: Բայց հրավիրյալի կարգավիճակը շահեկան է ու արդյունավետ, եթե կան համագործակցության տարբեր առաջարկներ, զանազան հրավերներ, որոնք հաճելիորեն լցնում են երգչի օրակարգը, թեև՝ նաև խիստ հոգնեցնում:

-Մեր օպերայի թատրոնում նման հագեցվածություն կա՞:

-Ցավոք, մեր օպերային թատրոնում թե՛ հրավիրյալ, թե՛ մնայուն մեներգիչները դեռ չունեն այդպիսի ծանրաբեռնված գրաֆիկ, առավել ևս՝ գոհացնող վարձատրություն: Այո, միշտ առաջին տեղում արվեստն է, բայց երգիչը նաև պետք է ապրի, և նրա արվեստը գնահատվի արժանի վարձատրությամբ: Սա է պատճառը, որ գրեթե բոլորը տարբեր ճանապարհներ են փնտրում երկրից դուրս գալու, այլ օպերաների և երաժշտական կոլեկտիվների հետ համագործակցելու համար: Պրոֆեսիոնալ երգիչը մշտապես պետք է գործի, որպեսզի հանկարծ «չժանգոտի»: Ավելին, երբ գիտակցում ես, թե ինչ ձայնային տվյալներ ունես, ինչպիսի կատարողական արվեստ` այլ բեմահարթակներում, մանավանդ, հանրահռչակ օպերային թատրոններում հանդես գալը մի տեսակ դառնում է նաև սրբազան պարտականություն ժողովրդիդ, հայրենիքիդ և հայկական մշակույթի ու արվեստի հանդեպ: Այդպես, դու սրտաբուխ ցանկություն ունես քո հերթին ավելացնելու հայի անվան փառքն ու պատիվը: Ուրեմն, ես նույնպես հետևողական կերպով ձգտում եմ ընդլայնել իմ արտերկրյա համագործակցությունը, առաջ Աստված:

-Այժմ, եթե չեմ սխալվում, աշխատում եք Սոչիի Ֆիլհարմոնիայում:

-Այո, հանդիսանում եմ նաև Սոչիի կամերային ֆիլհարմոնիայի մեներգչուհի: Սկզբնական շրջանում ամեն ամիս այդտեղ մասնակցում էի համերգային ծրագրին: Իսկ այս տարվա գարնանից, քանի որ բավական ծանրաբեռնված էի, դարձա հրավիրյալ մեներգչուհի` առանձնահատուկ պայմաններով, ինչն, անկեղծ, ինձ համար շատ ավելի նպաստավոր է:

-Օրերս Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Գեղամ Գրիգորյանի հիշատակին ներկայացվեց իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինոյի «Տոսկա» օպերայի Հայաստանյան պրեմիերան: Տոսկայի դերերգը վստահված էր Ձեզ: Ի՞նչ եք կարծում, հայաստանյան «Տոսկան» մրցունա՞կ է աշխարհում:

-Կարող եմ հավաստիացնել` այո, մեր օպերային թատրոնի նոր «Տոսկան» կարելի է մատուցել որևէ օպերային բեմում: Վստահաբար, այն շատ հաճելի ու գնահատելի պետք է լինի օպերային արվեստը սիրողների համար: Իհարկե, կլինեն դժգոհներ (գուցեև եղան), որոնք չեն ընդունի և չեն հավանի այս կամ այն, բայց իր ամբողջության մեջ «Տոսկայի» այս նոր բեմադրությունը հաջողված է: Բայց չպետք է մոռանալ, որ միշտ կլինեն այնպիսիները, որոնք չեն հրաժարվի դժգոհելուց: Ժողովրդական ասույթը վկայում է՝ «Չկա չարիք, առանց բարիք»: Որևէ տեսակի դժգոհություն միշտ զգոն է պահում, հաճախ նաև օգնում, խթանում է սեփական արվեստի կատարելագործմանը:

-Իսկ կազմակերպվածության մասին ի՞նչ կասեք:

-Գիտեք, երբ աշխատանքին լծվում են իրենց գործին գիտակ, պրոֆեսիոնալ անձինք, որոնք նաև գիտեն խորհուրդ և կարծիք լսել` գոհության ապրումն անպակաս է:

-Սիրանուշ, որպես հրավիրյալ մեներգչուհի, Տոսկայի դերերգը կատարելու համար Ձեզ որքա՞ն են վճարել:

-Ինձ առաջարկել են շատ քիչ գումար, բայց քանի որ առաջարկված գումարը չէր համապատասխանում նույնիսկ մինիմալ աշխատավարձի սահմանված չափին՝ հրաժարվեցի ու գերադասեցի անվճար երգել…

-Վերջին տարիներին Օպերային թատրոնում ներքին կյանքն այնքան էլ խաղաղ չէր: Այժմ ամեն ինչ հարթվե՞լ է, գո՞հ են արտիստները նոր գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանից:

-Ամեն տուն, ինչպես նաև ամեն կոլեկտիվ, ունենում է դժվար, ծանր պահեր, նեղություններ, ու դա բնական է: Կարևորն այն է, թե ինչ մոտեցմամբ և ինչպես են լուծում տրվում ծագած խնդիրներին… Մեր օպերային թատրոնում, իհարկե, դեռ կան հարցեր, որոնք իրենց հանգուցալուծմանն են սպասում, սակայն այն ձեռքբերումները, որոնք եղան այս կարճ ժամանակամիջոցում` հուսադրող են: Ավելի ճիշտ կլինի, որ ես հանդես գամ միայն իմ անունից, քանի որ օպերային թատրոնի մեծ ընտանիքում յուրաքանչյուր անհատ իրավասու է և պետք է իր կարծիքն ազատորեն արտահայտի, իսկ դա կարող է լինել և՛ գոհություն, և՛ դժգոհություն: Կարծում եմ՝ ամեն մի անաչառ, սրտացավ ու հիմնավորված խոսք, կարծիք, միմիայն կնպաստի մեր օպերային թատրոնի բարգավաճմանը: Ես լիահույս եմ, որ մեր օպերայի աշխարհահռչակ գեղարվեստական ղեկավարն իր թիմի պրոֆեսիոնալ անդամների աջակցությամբ դեռ շատ առիթներ պիտի ստեղծի, որ թե՛ թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը, թե՛ օպերային արվեստի սիրահարները գոհություն ապրեն:

-Հայաստանում լուրջ արվեստ նեկայացնող մտավորականները հաճախ պետական կառույցների ուշադրությունից դուրս են մնում: Նման տենդենց նկատե՞լ եք, դա ինչո՞վ եք պայմանավորում՝ արվեստի նկատմամբ անլուրջ մոտեցմա՞մբ, թե՞…

-Չեմ կիսում կարծիքը, որ դա արվեստի նկատմամբ անլուրջ մոտեցման հետևանք է: Կան շատ հայտնի ու անհայտ մոտեցումներ, որոնք վկայում են մշակույթի ու արվեստի հանդեպ պետական մարմինների, ի մասնավորի՝ Մշակույթի նախարարության դրսևորած ուշադրության ու հոգատարության մասին: Ընդհանուր պատկերի մեջ բնական է, որ կտեսնվեն նաև թերացումներ, երբեմն, նույնիսկ, խիստ բացթողումներ, սակայն երբեք պետք չէ միայն դրանք տեսնել, դրանց մասին խոսել: Ավելի շատ ուշադրությունը պետք է սևեռել հաջողություններին և ջանասիրաբար դրանք տարածել, ներկայացնել մեր հանրությանը: Յուրաքանչյուր արվեստագետի տրված է ազատ գործելու հնարավորություն: Իմ խորին համոզմամբ, ըստ Հիսուսի խոսքի, նրանք, ովքեր եռանդով փնտրում են` գտնում են, ովքեր բախում են՝ իրենց առջև բացվում է: Հասկանալի է, որ այդ ընթացքը դյուրին չէ:

Շատ ցանկալի է նաև, որ լինեն մասնավոր անձեր, կազմակերպություններ, որոնք այդ ճանապարհին որոշակի կերպով աջակցություն կցուցաբերեն: Բայց երբեք պետք չէ նստել ու սպասել, կամ որոշ փորձերից հետո հուսահատվել. պետք է անդադար գործել ու հավատալ, որ ջանքերն արդյունք պիտի տան: Վերջապես, լուրջ և օգտակար արվեստը միշտ արժանանում է իր անկաշառ ու արդար գնահատանքին: Օգտվելով այս առիթից` պետք է խնդրեմ մեր Մշակույթի նախարարին, որ հատուկ ուշադրություն դարձնի մեր շնորհալի արվեստագետների, ի մասնավորի՝ երգիչների ու երաժիշտների՝ արտերկրում կազմակերպված ներկայացմանը: Այս առումով մենք խիստ կարիք ունենք պրոֆեսիոնալ մենեջերների, որոնք մեր արվեստը պատշաճ ու շահավետ կերպով «վաճառքի» կներկայացնեն միջազգային շուկայում:

-Փոքր-ինչ շեղվենք ստեղծագործական առօրյայից. երկու դուստր ունեք, հասցնո՞ւմ եք նրանց ժամանակ տրամադրել:

-Այո, ունեմ աստվածապարգև երկու հրաշք դուստր: Սկզբնական շրջանում, բնական է, որպես մայր՝ ամեն ինչից առավել իմ ուշադրությունը, խնամքն ու սերը երեխաներիս պետք է պարգևեի: Տարիներ անց, երբ արդեն նրանք բավական հասունություն ունեցան իրենց առօրյան ինքնուրույն կերպով կազմակերպելու, ես լուրջ և վճռական քայլեր կատարեցի վոկալ ասպարեզում` ամբողջապես նվիրվելով օպերային արվեստին: Բայց այդ հագեցած ու հոգնեցուցիչ աշխատանքի իմ բոլոր ազատ ժամերն ու օրերն ամբողջովին պատկանում են իմ երեխաներին: Շատ ուրախ եմ և երջանիկ, որ մենք այդ ժամերն ու օրերն ապրում ենք լիությամբ, խնդությամբ, կարողանում ենք լրացնել այն բացը, որն առաջացել էր իմ աշխատանքի ու իրենց ուսման արդյունքում:

-Քանի որ աշխատում եք Սոչիի ֆիլհարմոնիայում, ստացվո՞ւմ է համատեղել ընտանիքն ու աշխատանքը:

-Ինչպես տեսնում եք, այժմ մեր հայրենիքում եմ (ժպտում է): Ուր էլ գնամ, որտեղ և որքան ժամանակով էլ ապրեմ` իմ հոգեհարազատ տունը Հայաստանն է: Հարցազրույցներիցս մեկի ժամանակ ասել եմ և կուզեմ կրկնել` իր կոչմանը գիտակից երաժիշտը չի կարող մի տեղում գործել. նա պարտավոր է լինելու նաև այնտեղ, որտեղ իր արվեստի կարիքն է զգացվում, որտեղ կան մարդիկ, որոնք ուզում են հաղորդակցվել այդ արվեստին: Դու արվեստագետ չես միայն քեզ համար, դու, եթե, իհարկե, բարձր արվեստ ես կերտում, պատկանում ես ամենքին, ուրեմն պարտավոր ես քո աշխատանքով, կյանքով ծառայելու նաև Հայրենիքիդ ու ժողովրդիդ: Որքան ժամանակ Աստված առողջություն տա և իմ կարողությունները ներեն` ամբողջ նվիրումով աշխատելու եմ իմ նպաստը բերել երգարվեստին…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20/05/2019 21:30 Դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ Մարտի 1-ի գործով 4 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին 20/05/2019 21:22 Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ 20/05/2019 20:35 Գլադիատորի երազը՝ Կոլիզեյի ստորգետնյա սենյակներում (Տեսանյութ) 20/05/2019 20:22 Էկվադորն ԱՄՆ-ին է հանձնել Ասանժի իրերն ու փաստաթղթերը 20/05/2019 20:10 Huawei-ում մեկնաբանել են Google-ի հետ կապված իրավիճակը 20/05/2019 20:02 Անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման բազմաթիվ ռիսկեր կան. ԲՀԿ պատգամավոր 20/05/2019 19:54 Աֆղանստանում իրանական միակ բանկը զրկվել է արտոնագրից 20/05/2019 19:46 Սա տհաճ է և մեր պետականության համար շատ վտանգավոր. Դավիթ Բաբայանը՝ ՀՀ և Արցախի իշխանությունների միջև լարվածության մասին (Տեսանյութ) 20/05/2019 19:37 Այսուհետ ժողովրդի անունից չխոսե՛ք. Քաղաքագետը՝ Փաշինյանին 20/05/2019 19:23 Համոզված ենք, որ կհասնենք մեր հռչակած նպատակներին. Նիկոլ Փաշինյան 20/05/2019 19:08 Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյանը՝ ՀՀ և Արցախի իշխանությունների հարաբերությունների մասին 20/05/2019 18:57 Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ 20/05/2019 18:47 Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) 20/05/2019 18:38 Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան 20/05/2019 18:36 ԼՀԿ ստորագրահավաքին չենք միանալու. կային դրվագներ, որոնց ձևակերպումներն ընդունելի չէին. Լիլիթ Մակունց (Տեսանյութ) 20/05/2019 18:30 Վարչապետն «Ամունդի»-ի փոխտնօրենի հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր 20/05/2019 18:25 Միակ մտահոգիչ հանգամանքն Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի չմտածված մեկնաբանություններն են. Արցախի ԱԺ նախագահ 20/05/2019 18:22 Բակո Սահակյանը ժամանեց Հայաստանի Ազգային ժողով (Տեսանյութ) 20/05/2019 18:18 «Greenpeace»-ի ակտիվիստները շրջափակել են BP-ի կենտրոնայականը Լոնդոնում 20/05/2019 18:05 Գրեթե ոչ մի կապ չունենք Հայաստանի ներկա ղեկավարության հետ, լիովին մեկուսացված վիճակում ենք. Պյատիգորսկի հայ համայնքի ղեկավար 20/05/2019 17:57 Վերջին տարիներին Հայաստանում արագ զարգանում է էքստրեմնալ տուրիզմը. Մասնագետ 20/05/2019 17:48 «Բարգավաճ Հայաստանը» ԼՀԿ-ի ստորագրահավաքին միանալու որոշում չունի 20/05/2019 17:35 Բիբերը վնաս է հասցրել Իսլանդիայի էկոլոգիային 20/05/2019 17:23 Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը. Դեսպանատան արձագանքը 20/05/2019 17:00 ՀՀ նախագահը հանդիպել է Դարիգա Նազարբաևայի հետ 20/05/2019 16:44 Ոստիկանության նոր բացահայտումը․ պետությանը պատճառվել է շուրջ 80 միլիոն դրամի վնաս (Տեսանյութ) 20/05/2019 16:33 Հրաժարական կտամ երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և, երբ լրանա իմ 65 տարեկանը. Ազարյան 20/05/2019 16:22 ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցի տրամադրումը 20/05/2019 16:14 Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացմամբ. նախագահը հանդիպել է Ղազախստանի վարչապետի հետ 20/05/2019 16:07 Վերջին օրերին Սիրիա է վերադարձել մոտ 1200 փախստական 20/05/2019 15:52 Աֆղանստանում հարձակման հետևանքով 3 ոստիկան է մահացել 20/05/2019 15:43 Վարչապետն աշխատանքից ազատել է Արարատի փոխմարզպետներին 20/05/2019 15:39 Մենք անցնում ենք քաղաքական պայքարի նոր և վճռական փուլի. Նարեկ Մալյան 20/05/2019 15:31 Պորոշենկոն մտադիր է մասնակցել Ուկրաինայի նախագահի հաջորդ ընտրություններին 20/05/2019 15:20 Բակո Սահակյանն այսօր հանդիպումներ կունենա ԱԺ խմբակցությունների հետ 20/05/2019 15:15 Քրոսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը 20/05/2019 15:03 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության պատվիրակությանը 20/05/2019 14:58 Դաշնակցությունն Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում 20/05/2019 14:47 Գլխավոր դատախազը հանձնարարել է հանցագործության մասին ահազանգերն ուղարկել գլխավոր դատախազություն 20/05/2019 14:45 Կոնգոյում Էբոլան ավելի քան 1200 մարդու կյանք է խլել 20/05/2019 14:32 Շվեդիայի դատախազությունն Ասանժին ձերբակալելու օրդեր է պահանջում 20/05/2019 14:18 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնը ստանձ­նելու կապակցությամբ 20/05/2019 14:10 Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով 20/05/2019 14:04 Տաջիկստանի բանտում տեղի ունեցած խռովության հետևանքով 32 մարդ է մահացել 20/05/2019 13:47 Beeline-ն անցկացնում է նոր VDSL տեխնոլոգիայով ինտերնետին միացման ակցիա՝ կորպորատիվ հաճախորդների համար 20/05/2019 13:39 Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին, ու նշանակեց` ներսից. Բեքարյան 20/05/2019 13:34 Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Հայաստան 20/05/2019 13:31 Էդմոն Մարուքյանի խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք է նախաձեռնել 20/05/2019 13:27 «Տաք թեյ խմեք». Վարչապետը՝ դատարանների մուտքերը փակած մրսած քաղաքացիներին 20/05/2019 13:18 Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը. վարչապետ 20/05/2019 13:16 Ժամը 10:00-ի դրությամբ վարչապետի կոչին արձագանքել է մոտ 1100 մարդ, բոլոր դատարանների մուտքերը փակ են 20/05/2019 13:09 Փաշինյանը խոսել է դավադիր պատերազմի ու որոշ տարածքներ հանձնելու պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա դնելու հեռահար նպատակի մասին 20/05/2019 13:05 Կանադայի արևմուտքում անտառային հրդեհների հետևանքով մարդկանց տարհանում են 20/05/2019 12:58 ՀԱՊԿ-ի ԽՎ-ի աշնանային նիստը կանցկացվի Երևանում 20/05/2019 12:47 Արայիկ Հարությունյանը կմասնակցի 2020-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին 20/05/2019 12:36 Ավազակային հարձակում՝ Արագածոտնի մարզում 20/05/2019 12:22 Հասունացել է ժամանակը՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու. Փաշինյան 20/05/2019 12:16 Հայաստանում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն վեթինգի. Վարչապետ 20/05/2019 12:12 Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունը համարում է նախկին կոռուպցիոն համակարգի մնացուկ. Փաշինյան 20/05/2019 12:05 Զելենսկին հայտարարել է Ռադան ցրելու մասին 20/05/2019 11:58 Զելենսկին ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը (Տեսանյութ) 20/05/2019 11:49 Փաստաբանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 20/05/2019 11:44 Freedom House-ը՝ հայաստանյան զարգացումների մասին. «Վերջ, հասել ենք» 20/05/2019 11:39 Կրևի կենտրոնը Զելենսկու երդմնակալության պատճառով փակվել է 20/05/2019 11:25 Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ 20/05/2019 11:13 Այս բողոքի ակցիան որևէ կապ չունի որևէ կոնկրետ դատական գործի հետ. Լիլիթ Մակունց 20/05/2019 11:11 Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի 20/05/2019 10:59 «Բարգավաճ Հայաստանը» կոչ է անում Փաշինյանին չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը 20/05/2019 10:51 Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից. Կաթողիկոսի ուղերձը 20/05/2019 10:40 «Հայաստանը օկուպացիայի տակ է». Ակցիա Եվրամիության գրասենյակի դիմաց (Տեսանյութ, լուսանկարներ) 20/05/2019 10:31 Նիկոլ Փաշինյանը մոտեցել է Կենտրոնի դատարան ու մի քանի րոպե քաղաքացիների հետ խոսելուց հետո հեռացել 20/05/2019 10:29 LIVE. Փակ է Սահմանադրական դատարանը 20/05/2019 10:20 Դատարանները մնում են անվստահելի առանց բացառության բոլոր կողմերի համար, այդ անվստահությունը ճգնաժամեր է առաջացնում. Լենա Նազարյան 20/05/2019 10:12 Ժողովուրդը գործիք դարձնել պետք չէ, պետք է կառավարությունը դարձնել աշխատունակ, ԱԺ-ն՝ օրենքներ գրող. Զարուհի Հովհաննիսյան 20/05/2019 10:05 ՍԴ մուտքի մոտ լարված իրավիճակ է, ոստիկանները հրելով տարածքից հեռացրին փաստաբան Գեղամ Սիմոնյանին 20/05/2019 09:54 Վարչապետի կոչը չի կարող խնդրի լուծում լինել. «Ազատ Դեմոկրատներ» 20/05/2019 09:50 Որևէ վտանգավոր բան չկա. Փաստաբան 20/05/2019 09:31 Ցավոք, Ձեզ ոչ ոք այսօր չի օգնի, Ձեր անվտանգությունը ոչ ոք չի ապահովի, բայց Դուք ունեք մեծ իշխանություն. Արթուր Ղամբարյանը՝ դատավորներին 20/05/2019 09:27 Հրաչյա Հակոբյանը հարցի լուծման իրավական ճանապարհը չգիտի, բայց վստահ է՝ վարչապետը գիտի 20/05/2019 09:25 Ականատեսների պատմելով՝ դատարանի ապակին կոտրել են ներսից, ինքս չեմ կարող պնդել. Լիլիթ Մակունց 20/05/2019 09:14 LIVE. Փակ է Սահմանադրական դատարանը 20/05/2019 08:57 Քաղաքացիները փակել են Սահմանադրական դատարանի մուտքերը. Լուսանկարներ 20/05/2019 08:56 Ցուցարարները խոչընդոտել են դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան, նա վայր է ընկել 20/05/2019 08:53 Քաղաքացիները Փաշինյանի հորդորով փակել են դատարանների մուտքերը. Լուսանկարներ 20/05/2019 08:31 Ռուբեն Մելիքյան. Կոտրել են ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների 20/05/2019 08:20 Ցանկացած արկածախնդրություն քանդելու է երկիրը. Նաիրա Զոհրաբյան 20/05/2019 00:45 Ավտոմեքենայի զննության գործընթացը որևէ առնչություն չի ունեցել Վիտալի Բալասանյանի հետ. Ոստիկանություն 20/05/2019 00:26 «Լուսավոր Հայաստանը» հորդորում է վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու կոչը 20/05/2019 00:22 Մեռնեմ օրենքի տառին, մինչև դատարանի որոշումը չլինի, չեն մոտենալու մեքենային. Վիտալի Բալասանյան 20/05/2019 00:11 Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից՝ պահպանել Սահմանադրությունն ու օրենքները. Նախագահ 20/05/2019 00:06 ՀՀ նախագահը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի սահմանադրական կարգը պահպանելու ուղղությամբ. Սեդրակ Ասատրյան 20/05/2019 00:01 Հրանուշ Խառատյան. Դատարանի մուտք փակելը փակուղի է, պարոն վարչապետ 19/05/2019 23:39 Բարձրագույն դատական խորհուրդը անընդունելի է համարում դատարանների բնականոն գործունեության խաթարումը 19/05/2019 23:39 Վարչապետի կոչը դիտում ենք որպես ՀՀ-ում սահմանադրական կարգի դեմ կատարվող քայլ. ՀՅԴ 19/05/2019 23:34 ՀՀԿ-ն կոչ է անում ժողովրդին՝ զերծ մնալ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրվող վտանգավոր գործընթացներին մասնակցելուց 19/05/2019 23:31 Երևանում ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան (Տեսանյութեր) 19/05/2019 23:25 Վարչապետի կոչը վտանգում է դատական իշխանության անկախությունը. Փաստաբանների պալատ 19/05/2019 23:10 Փաստաբանը սպառնում է դիմել ՄԻԵԴ, եթե իր աշխատանքը ակցիայի հետևանքով խոչընդոտվի 19/05/2019 23:06 Վարչապետի կոչը խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար. ՄԻՊ 19/05/2019 22:55 «Ինչ կլիներ, եթե այս խելահեղությունը լիներ նորմալ պետությունում». Արսեն Բաբայանը՝ վարչապետի կոչի մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը