23/11/2016 15:38
Հունվարի 1-ից Հայաստանում կգործեն գազի, իսկ փետրվարի 1-ից՝ էլեկտրաէներգիայի նոր սակագները
2017թ հունվարի 1-ից Հայաստանում կգործեն գազի, իսկ փետրվարի 1-ից՝ էլեկտրաէներգիայի նոր սակագները:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Փոխնախարարը պարզաբանեց, որ ցանկությունը մեծ էր ավելի շուտ նվազեցնելու, սակայն, օրենսդրության համաձայն, սակագները փոփոխության են ենթարկվում նոր սակագների հաստատումից վեց ամիս հետո միայն:
Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը շարքային սպառողների համար նվազել է 2,58 դրամով: