30/11/2016 18:01
Վարչապետը սոցիալական ապահովության պետական ծառայության պետին ազատել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արմեն Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից», - ասված է վարչապետի որոշման մեջ: