30/11/2016 19:59
Թրամփը բիզնեսից լիովին հեռանալու է
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին իր երեխաների հետ մամուլի ասուլիս է տալու, որի ժամանակ կքննարկի բիզնեսից վերջնականապես հեռանալու հարցը: Ինչպես հայտնում է «Ведомости»-ն, այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Օրենքը չի պարտադրում, որպեսզի ես նման քայլի դիմեմ, սակայն գիտակցում եմ կարևորությունը, որ նախագահը չպետք է շահերի բախում ունենա իր ընկերությունների հետ։ Նախագահումն առաջնային է» - գրել է Թրամփը:
great business in total in order to fully focus on running the country in order to MAKE AMERICA GREAT AGAIN! While I am not mandated to ....
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 30, 2016