01/12/2016 19:24
Անկարան հայտարարել է, որ թույլ չի տա քրդերին միջանցք ստեղծել Սիրիայի հյուսիսում
Անկարան կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և թույլ չի տա Սիրիայի հյուսիսում կանտոնների միջև միջանքցի ստեղծումը, որը կվերահսկի քրդական Ժողովրդական միություն կուսակցությունը։ Այդ մասին ասված է Թուրքիայի ԱԱԽ–ի նիստի արդյունքներով հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости–ին։
«Սիրիայի հյուսիսում շարունակվում է «Եփրատի վահան» գործողությունը, որի նպատակն է ապահովել Թուրքիայի սահմանների անվտանգությունը ԻՊ–ից և այլ ահաբեկչական խմբավորումներից։ Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և թույլ չի ահավեկչական կազմակերպություններին ու քրդական ինքնապաշտպանական ուժերին միջանցք ստեղծել Սիրիայի հյուսիսում», - ասված է փաստաթղթում։