01/12/2016 19:53
Անգլիայում ավելի քան 250 հազար անտուն մարդ են հաշվել
Անգլիայում ավելի քան քառորդ միլիոն անտուն մարդ է ապրում, հայտնել Է Shelter բարեգործական կազմակերպությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փորձագետներն անտունների ընդհանուր թիվը հաշվել են՝ օգտագործելով պաշտոնական վիճակագրական տվյալներ, որոնք հրապարակվաել են 2016 թվականին: Ինչպես ընդգծում են կազմակերպությունում, 250 հազար ցուցանիշը բավականին զգուշավոր գնահատական է, իրականում անտունները կարող են ավելի շատ լինել:
Առավել մեծ թվով անտուններ են գրանցվել Լոնդոնում ( միջին հաշվով 51 բնակիչներից մեկն անտուն է): Կազմակերպության տվյալներով՝ մեծ թվով անտուններ կան Լութոնում՝ 63-ից մեկը, Բրայթոնում՝ 69-ից մեկը և Բիրմինհեմում՝ 119 բնակիչներից մեկը:
Բրիտաիայի կառավարությունը ստույգ տվյալներ չունի անտուն մարդկանց ընդհանուր թվաքանակի վերաբերյալ, բայց ընդգծում է, որ անտուններին օգնելու ծրագրի համար հատկացնում է ավելի քան 500 մլն ֆունտ ստեռլինգ (624 մլն դոլար):
Shelter-ն զբաղվում է Անգլիայում և Շոտլանդիայում անտուններին օգնություն տրամադրելով: Կազմակերպությունը Բրիտանիայում աշխատում է արդեն 50 տարի: