01/12/2016 14:15
ԱՄՆ Վիսքոնսինում մեկնարկել է 3 մլն ձայի վերահաշվարկի գործընթացը
ԱՄՆ Վիսքոնսինի նահանգում ձայների վերահաշվարկի գործընթացը կսկսվի դեկտեմբերի 1-ին։ Սա վերջին 16 տարում ձայների առաջին վերահաշվարկն է լինելու, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Associated Press–ին։
Նախորդ անգամ այս գործընթացն անցկացվել էր 2000 թվականին, երբ ԱՄՆ նախագահի թեկնածուներ էին Ջորջ Բուշ կրտսերն ու Ալբերտ Գորը։
Մոտ 3 մլն ձայների վերահաշվարկի գործընթացի կազմակերպման համար ընտրական հանձնաժողովի ղեկավարությունը ժամանակավոր աշխատակիցների է վարձել և մեծացրել աշխատաժամանակը։ Նահանգի քաղաքների մեծ մասում վերահաշվարկն իրականացվելու է ձեռքով, ինչպես պահանջել է «կանաչների» թեկնածու Ջիլ Սթեյնը, սակայն Միլուոքիի խոշորագույն շրջանում կդիմեն հատուկ սարքերի օգնությանը։
Թրամփը Վիսքոնսինի նահանգում հաղթել էր Հիլարի Քլինթոնին՝ առաջ անցնելով 22 հազար ձայնով։